Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներից բացատրություններ վերցնելու վերաբերյալ հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև։
Թովմասյանի հորը հարցեր են տվել նրա տան տանիքի մասին:
Հրայր Թովմասյանի դուստրը՝ Գոհար Թովմասյանն, այս պահին ԱԱԾ-ի վարչական շենքի հարակից տարածքում է, սպասում է քրոջ հարցաքննության ավարտին, որից հետո պետք է բացատրություն տալու համար ինքը ներկայանա ԱԱԾ:
Պաշտպան Մակինյանն այս պահին այլ մանրամասներ չհայտնեց, թե ինչի վերաբերյալ են ԱԱԾ-ում նյութեր նախապատրաստվում:
Նշենք, որ եթե անձանց կանչել են բացատրություն վերցնելու, նշանակվում է, որ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործ չկա, այլ նախապատրաստվում են նյութեր:
Վարդան Թովմասյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ԱԱԾ -ականները հետաքրքրվել են, թե ե՞րբ է վերանորոգվել իրենց տան տանիքը, ի՞նչ գումարով:
Կատարվում է նախաքննություն: